Իսլամիստական «Թալիբան» շարժման դաշտային հրամանատար Մուհամմադ Աշանն Աֆղանստանի իշխանություններից պարգևատրություն է պահանջել նրանց հանձնվելու համար:
Ինչպես հաղորդում է The Washington Post թերթը, մի քանի օր առաջ նա ներկայացել է Պակտիկա մարզի ոստիկանության հսկիչ անցակետ՝ ձեռքին իր հետախուզման հայտարարությունը: Հանձնվելու համար Աշանը պահանջել է 100 դոլար պարգևատրություն:
Ոստիկանները շփոթմունքի մեջ են ընկել Աշանի նման վարքից, սակայն անմիջապես ձերբակալել են նրան: Աֆղաներն այդ մասին անմիջապես տեղեկացրել են իրենց ամերիկացի գործընկերներին, որոնք սկզբում հրաժարվել են հավատալ:
«Մենք նրան հարցրինք՝ արդյո՞ք ինքը հենց նա է, ում տեղ իրեն ներկայացնում է,- ասել է ոստիկանության սպա Մեթյու Բեյքերը։- Մուհամմադ Աշանը դրան պատասխանեց անհավանական խանդավառությամբ. «Այո, այո, ես եմ: Կարո՞ղ եմ պարգևատրություն ստանալ հենց հիմա»: Ավելի ուշ կենսաչափական փորձաքննությունը հաստատել է թալիբի ինքնությունը:









































