Thursday, 04 06 2026
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին

Ադրբեջանն Իսրայելից գնել է հակատանկային հրթիռներ ու ականանետեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն Իսրայելից գնել է ականանետեր ու հակատանկային հրթիռներ: Ադրբեջանը Spike-SR և Spike-LR հակատանկային հրթիռների գնման շուրջ համաձայնագիր է կնքել իսրայելական Rafael ընկերության հետ: Բացի այդ, Ադրբեջանի և իսրայելական Elbit Systems ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել Cardom տիպի 120 միլիմետր տրամաչափի ականանետերի գնման շուրջ:

Spike տիպի հակատանկային հրթիռներն Ադրբեջանի զինված ուժերում հայտնվել են 2010 թվականին: Spike-SR հրթիռի քաշը կազմում է 9 կիլոգրամ, այն նախատեսված է 50-800 մետր հեռավորության վրա ընկած թիրախների խոցման համար: Իսկ Spike-LR-ի քաշը կազմում է 13 կիլոգրամ, այս հրթիռը նախատեսված է 200-4000 մետր հեռավորության վրա ընկած թիրախների խոցման համար:

Ինչ վերաբերում է Cardom տիպի ականանետին, ապա այն ի վիճակի է խոցել 7200 մետր հեռավորության վրա ընկած թիրախները: Ականանետի արագաձգությունը կազմում է րոպեում 15 կրակոց:

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած վերջին զեկույցում նշված է, որ 2011 թվականին Եվրոպայում ռազմական ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է Ադրբեջանում:

2008-2011 թվականներին Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են 89 տոկոսով, ինչը զեկույցում կապվում է Ղարաբաղյան հակամարտության հետ: 2001 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 300 միլիոն դոլար, մինչդեռ 10 տարի անց՝ 2011 թվականին, այդ ցուցանիշն աճել է 10 անգամ՝ հասնելով 3 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ Հայաստանի ռազմական ծախսերը 147 միլիոն դոլարից հասել են 414 միլիոն դոլարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում