Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Եթե տեսնենք` օրենքը դեր չունի նրանց մոտ, ստիպված մենք պետք է կարողանանք մեզ պաշտպանել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

– Պարոն Ղուկասյան, Ձեր դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության հետ կապված մասնագետները շահարկում են խանդի գործոնը և փորձում են ընդհանրապես բացառել քաղաքական գործոնը: Կասկածյալը Կարենին մի քանի անգամ զգուշացրել է, որ ինքն է սիրում աղջկան:

– Աբսուրդ է խանդի հողը, որովհետև եթե խանդի հողի մասին է խոսքը, գոնե մեկ անգամ պետք է բարև տված լինի կամ ճանաչի այդ մարդուն: Իմ երեխաները այնպիսին են, որ տարբերվում են շատ շատերից, և դրա մասին ամբողջ քաղաքն ու մարզը գիտի: Եթե խանդի հող կար, իր մոր մասին թող մտածեր: Եթե այդ տղան այդքան թասիբ ուներ, թող մտածեր, որ ամբողջ քաղաքը խոսում է, թե իր մայրը ում հետ է, թող գնա նրանց խփի, նոր մնացածի մասին մտածի: Դա ուղղակի պատրվակ է, որպեսզի քաղաքականությունից հեռու մնան այդ դեպքերը: Դա քննարկման առարկա էլ չէ, դա աքսիոմա է, ապացուցված է, որովհետև ամբողջ քաղաքը լավ գիտի: Հետո հավքն իր թևքով, օձն իր պորտով իմ երեխաներին չեն կարող մոտիկ գալ, և իրենց ապրելակերպը թույլ չի տալիս, սարի պես հեր ու եղբայր ունեն: Այսինքն՝ այդ վարկածը մենք հանում ենք մեջից:

– Այսինքն՝ այդ տղայի հետ որևէ ձևով չե՞ք առնչվել, չե՞ք իմացել, չե՞ք ճանաչել:

– Այդ տղան ընդհանուր առմամբ իրենից բան էլ չի ներկայացնում, որ մենք նրան ճանաչենք: Բոլորը գիտեն, թե որ թևի հետ է նա շփվում, նա ով է, դրանց տան վրա ինչ է գրված, նրա մայրը ով է, հայրը ով է:

– Ովքե՞ր են նրանք, պարոն Ղուկասյան:

– Դրանք քաղաքականությամբ զբաղվող անձնավորություններ են, կուսակցական պատկանելություն ունեցող անձնավորություն են, և այդ ամենը հեշտ ու հանգիստ կարելի է պարզել, թե դրանք ինչ կուսակցության են պատկանում: Մայրը կոնկրետ ԲՀԿ-ի կողմից նախագահ է 5-րդ երաժշտական դպրոցում: Սա արվեց նրա համար, որպեսզի ինձ շեղեին, և ես չկարողանայի մասնակցել քարոզարշավին, որովհետև իրենք բոլորն էլ զգում են, որ ՀՀԿ-ն այս քաղաքում և մարզում հաղթելու է: Շատերն ասում են` իրենց հետևից ժողովուրդն է` իրենց հետևից արյունն է, անեծքն է և սատանան: Սա առաջին դեպքը չէ: Երբ նայեք, կտեսնեք, թե ինչ ճանապարհով են դրանք եկել-հասել այստեղ: Հատիկ-հատիկ գրված է, և այս քաղաքում որ պտտվում են, դրանց անիծում են: Միայն անեծք կա դրանց ետևում, և ես թույլ չեմ տա նրանց` միանշանակ:

– ԲՀԿ առաջին դեմքերը ասում են, որ Դուք երևակայության ավելցուկ ունեք:

– Երևակայության ավելցուկ իրենք ունեն, իրենց քայլվածքով, իրենց ապրելակերպով. ամեն ինչը ֆակտ երևում է: Մեկ-մեկ տեսնում եմ, որ ասում են, թե գիտեք` ողորմությունով երկիրը չեն պահում: Երբ նայում ես, 100 հարկատուի մեջ նրանք չկան: Այդ հարկերը որ մուծեն, իրոք ողորմությամբ չի պահվի երկիրը, այլ երկիրը ավելի կզարգանա, և մարդիկ ավելի նորմալ պայմաններում կապրեն: Եթե 4 տարի առաջ իմ նկատմամբ մահափորձը և 4 անմեղ երիտասարդների մահը բացահայտվեր` այսօր նմանատիպ քայլի չէին գնա: Ես այն ժամանակ էլ ասում էի, որ դա քաղաքական պատվեր է, և պտտեցրին կապեցին հանցագործ աշխարհի հետ: Գիշեր ու ցերեկ սկսեցին վարկաբեկել մեր ընտանիքը, տղայիս և ուրիշներին: Ամբողջությամբ քաղաքականացված սպանություն, սա նույնպես քաղաքական էր: Այլ բան չկա, մենք ոչ թշնամի ունենք, ոչ որևիցե մեկից բան ենք խլել ուրիշների նման, ոչ մենք ուրիշների օջախն ենք քանդել, բացի լավություն, բարություն անելուց, մենք այլ բան չենք արել, և նմանատիպ բան միայն թուրքական ծագումնաբանություն ունեցող մարդը կարող էր անել: Բայց խոսք եմ տալիս, որ պատասխան են տալու` միանշանակ: Ինձ դրանով վախեցնել չի լինի, դրանից ես հիասթափվողը չեմ, ավելի ուժեղ ենք պայքարելու:

– Դուք իշխանություն եք, 2007 թվականը չբացահայտվեց, իսկ հիմա ի՞նչ հույսեր ունեք, որ սա կբացահայտվի, և իսկապես քաղաքական հետքը տեսանելի կլինի:

– Մենք երեկվա երեխան չենք, մենք լուրջ ճանապարհ ենք անցել: Ես հուսով եմ, որ կբացահայտվի, և պատասխան կտան իրենց կատարած արարքների համար: Ես ուզում եմ, որ օրենքով պատասխան տան: Ընդհանուր առմամբ օրենքը գերակայի բոլոր առումներով, բայց երբ տեսնենք` օրենքը դեր չունի նրանց մոտ, ստիպված մի կերպ պետք .է կարողանանք մեզ պաշտպանել:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Կապրենք` կտեսնենք: Նախ իմ աղոթքները, եկեղեցիներ կառուցելը հերիք է, որ դրանց պատժի: Աստված նրանց կպատժի, ես հավատում եմ:

-Իսկ ոստիկանության հիմնական պնդումնե՞րը. Կարեն Բաբակեխյանը քանիցս ասել էր` մի՛ քաղաքականացրեք:

– Զարմանում եմ ոստիկանի նմանատիպ աշխատելու վրա: Երկար տարիներ միլիցիայում աշխատողը նման բան է ասում: Եթե կողքից Կարենի մոտիկները չլինեին` հիմա այսքան փաստն էլ չէր արձանագրվի: Միանշանակ ասում եմ` սա քաղաքական պատվեր է:

– Այդ դեպքում ոստիկանության պնդումները ո՞ւմ եք վերագրում:

– Ամեն ինչը քաղաքականացված է:

– Այսինքն` ոստիկանության պնդումներն է՞լ են քաղաքական:

– Չեմ կարող ասել… քողարկելու համար: 2007 թվականի սպանություններից սկսած մինչև այսօր: Երբ գալիս են ընտրությունները, նմանատիպ բան են անում, տեսնում են, որ քաղաքապետը հզոր է, որ քաղաքապետի հետևում իրոք կանգնած է ժողովուրդը, քաղաքապետի խոսքը կշիռ ու արժեք ունի, նմանատիպ միջոցներով ուզում են ձախողել գալիք ընտրությունները:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ փաստորեն ոստիկանությունը այստեղ ինչ-որ ձևով ԲՀԿ-ի շահերն է սպասարկում:

– Պետք է բոլորը զբաղվեն այս հարցով: Մեր ու մանուկով զբաղվելու են:

– Ընդհանուր ընտրական գործընթացի վրա սա լուրջ ստվեր է գցել:

– Այն մարդիկ կարող էին նմանատիպ բան անել, որոնք որ պարտվում են, զգում են իրենց պարտությունը և ընդհանուր առմամբ զգում են, և նմանատիպ քայլերով փորձում են ստվեր գցել երկրի հեղինակության վրա: Պետք է նայել, թե դա ում է ձեռնտու և այդտեղից հետևություն անել: Սա ում է ձեռնտու, որ գան, ՀՀԿ շտաբների դիմաց կրակեն, երեք շտաբի դիմաց, և ոստիկանությունը տեղակ չէ: Տեղյակ են պահում ոստիկանությանը, ոստիկանությունը ասում է` նման բան չի եղել: Նույն օրը կեսօրին մարդկանց ծեծում են, կոնֆլիկտ են սարքում, գցում են մի խեղճի վրա, բայց նա փախած է, նա հրահրողը չէ: Այս ամենը երևում է, ամեն ինչով քաղաքականացված է: Եթե մենք փորձենք մի հատ խլոպուշկա գցենք որևէ մի կուսակցության գրասենյակի առջև, նա ինչ աղմուկ կհաներ: Բա ՀՀԿ-ի դեմ էսքան բան են անում: Չեմ հասկանում` որտեղ են օրենսդիրը, իրավապահ մարմինները, և ոչ մի գործ չի հարուցվում, ոչ մի բան չի արվում, և ասվում է, որ քաղաքականացված չէ, այլ խանդի հողի վրա կատարված սպանություն: Խանդ ունեցող մարդը մեկ անգամ իրենց բարոյական ընտանիքի բարոյականությունը կպաշտպաներ: Գնացեք տեսեք, թե դրա մերը ով է, ում հետ է կապված, հենց այդ քաղաքական կուսակցության էսօրվա հենարանն է:

– Ո՞վ է:

-Ինտերնետ կարդացեք: Ես ընդհանուր առմամբ ցուցմունք տալ չեմ սիրում: Մարդիկ կային իմ անցյալ ընտրությունների ժամանակ, որ ցուցմունքները ձեռքերը հեռուստատեսությամբ պտտվում էին: Իրենց ընտանեկան ապրելակերպը դա է եղել: Իսկ մենք չենք սիրում նմանատիպ բան անել, ուղղակի ես վատ եմ զգում, երբ ասում են` խանդի հող: Դա մեր ընտանիքին չի վերաբերում, մեր ընտանիքի պատմությունը ուրիշ է:

– Պարոն Ղուկասյան, ընդհանրապես մեր ժողովուրդը սիրում է զոհին: Ասում են` չի բացառվում, որ Դուք ևս այս ամբողջ պատմությունը սարքած լինեք, որպեսզի զոհի կերպար ստանաք և այդպես քվեներ կարողանաք ապահովել:

– Դա հարիր է միայն լրատվական կառույցներին: Որովհետև այսօր, որ նայում ես լրատվական կառույցներում, Հունանյանից սկսած` մյուսներից վերջացրած: Քաղաքականության համար ամեն ինչ կարելի է: Նմանատիպ ապրելակերպ մենք չունենք, մեր պապերից սկսած: Մենք կարող է թասիբ քաշելու համար դուրս գանք դեմ դիմաց, հայհոյենք, կռվենք, բան անենք, բայց նմանատիպ ձեռագիր մենք չենք ունեցել երբևիցե:

– Ինչպե՞ս են ՀՀԿ դիրքերը Գյումրիում:

– Շատ ուժեղ:

– Իսկ հիմա՞:

– Հիմա նույնությամբ: Թե այն ժամանակ ինչքան պետք է աշխատեինք, հիմա գիշեր-ցերեկ ենք աշխատելու, որ իրենց մտածածը չլինի այնպես, ինչպես իրենք կցանկանան:

– Դուք հիմա համամասնականի մասով եք խոսում, իսկ մեծամասնականի՞ մասով. Արման Սահակյանը այս քաղաքից չէ, բայց հայտ է ներկայացրել:

– Սահակյանը այս քաղաքից չէ, բայց էս քաղաքի համար շատ բան է արել այս մի քանի ամիսների ընթացքում և անելու է: Դա երևում է, իսկ մարդիկ կան, որ այս քաղաքից են և իրենց պետք է միայն մանդատը:

– Ներկայիս Ձեր պատգամավորի աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞վ է առանձնացել ,և ինչո՞ւ պետք է մարդիկ նրան նորից քվե տան:

– Նախ` ամենակարևորը, «Շիրակ» ֆուտբոլային թիմը, որը սարսափելի վիճակի մեջ էր:

– Պարոն Ղուկասյան, Մարտուն Գրիգորյանը ի՞նչ է արել քաղաքի համար:

– Ես այդ տղային չեմ ճանաչում: Ես նրա «պապաներին» եմ ճանաչում: Նա պատմություն չունեցող երեխա է, այդ իսկ պատճառով չեմ էլ ուզում ծավալվել: Ես նրա ծնողներին եմ ճանաչում, և մենք իրար հետ երկար ճաապարհ ունենք անցնելու:

– Իսկ Արման Սահակյանի մասով:

– Արմանը այսօր հսկայական ստադիոն է կառուցում, որի համար 1 միլիոն դոլար է տրամադրել, ֆուտբոլի թիմն է պահում և հսկայական գումարներ է դրել: Քաղաքի մանկապատանեկան թիմը ֆինանսավորում է ինքը, որը քաղաքապետարանն էր տալիս: Մեր վրայից հոգսը թեթևացրեց: Բացի դրանից, քաղաքում աշխատատեղեր են հիմնվելու: Պայմանավորվածություն կա կարի տրիկոտաժում աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ: Այդ մարդը քաղաքից ոչ թե ինչ-որ բան է տանելու, այլ ներդրում է անելու: Դրա համար ես իրեն եմ պադերժկա անում: Եթե այդպես չլիներ, ես չէի պաշտպանի Արման Սահակյանին: Ես շատ համարձակ մարդ եմ: Սա է եղել լոկ այն, որ ես պաշտպանում եմ իրեն: Իսկ ինչ վերաբերում է, եթե ես տեսնեմ գյումրեցի մի պատգամավոր, որ ավելի շատ բան կանի, թեկուզ այդ երիտասարդը` ես նրան կպաշտպանեի: Բայց ես տեսնում եմ նրանց պաշտպանածը, նրանց մանդատը ուրիշ բանի համար է պետք:

– Ինչի՞ համար է պետք, պարոն Ղուկասյան:

– Որ քաղաքում պտտվեք, հասարակությունը կասի` ինչի համար:

– Բայց փաստորեն այսքան ժամանակ Դուք հանդուրժե՞լ եք այդ պատգամավորին և ա՞չք եք փակել:

– Այդ պատգամավորի ախորժակը փակողը ես եմ և դրանց ընտանիքի ախորժակը փակողն էլ եմ ես ու հետագայում էլ կփակեմ: Եթե այն ժամանակ թույլ էի փակում, հիմա ավելի շատ:

– Լարվածությունը կարո՞ղ է շարունակվել:

– Երկրում կա օրենք, կա Սահմանադրություն: Մենք սպասում ենք ամեն ինչի: Մենք աշխատում ենք նստել, նայել, և տա Աստված, որ դրանք այս ամենի հետ կապ չունենան, և կուզեի, որ կապ չունենային: Ով արել է, թող նա էլ պատասխան տա:

– Այսինքն` չե՞ք բացառում, որ հնարավոր է` բացահայտվի, որ իրենք կապ չունեն:

– Կապրենք` կտեսնենք, բայց այն, ինչ հիմա տեսնում եմ, տեսնում եմ, որ քաղաքական պատվեր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում