Դերասանուհիներ Վուպի Գոլդբերգը, Սյուզեն Սարանդոնը, Քիմ Քեթրոլը և Դակոտա Ֆանինգը, պրոդյուսեր ու ռեժիսոր Բրեթ Ռաթները և վավերագիր Մայքլ Մուրը ընդգրկվել են նյույորքյան Tribeca կինոփառառտոնի ժյուրիի կազմում: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Ժյուրիի հանձնաժողովը կգլխավորի ռեժիսոր, պրոյուսեր Իրվին Ուինքլերը: Ընդհանուր առմամբ՝ ժյուրի կազմը բաղկացած կլինի կինոարդյունաբերության 39 ներկայացուցիչներից: Նրանք ֆիլմերը կգնահատեն 6 կատեգորիաներում:
Արդեն հայտնի է, որ Ուինքլերն ու Ֆանինգը զբաղվում են գեղարվեստական ֆիլմերին ծրագրով: Քեթրոլն ու Մուրը կընտրեն լավագույն վավերագարական ֆիլմերը, իսկ Ռաթներն ու Սարադոնը՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:
Tribeca փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2002 թվականին: Դրա միջոցով կինեմատոգրաֆիստներն իրենց վերաբերմունքը արտահայտեցին 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչության նկատմամբ: Փառատոնի համահիմնադիրներից է Ռոբերտ դե Նիրոն: Այս տարի փառատոնը կանցկացվի ապրիլի 18-29-ը:










































