Sunday, 14 06 2026
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»

ՏՄՊՊՀ-ն ավարտել է 5 ապրանքային շուկաներում իրականացվող ուսումնասիրությունը

Մրցակցային իրավիճակի ուսումնասիրության նպատակով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում: Հանձնաժողովը ավարտել է հերթական վերլուծությունը մի քանի շուկաներում և պարզել դրանցում առկա կենտրոնացվածության աստիճանը:

Նման վերլուծությունները կարևոր են այնքանով, որ բացահայտվում են տվյալ ոլորտում գերիշխող տնտեսվարողները և Հանձնաժողովը ավելի խիստ և ուղղորդված վերահսկողություն է իրականացնում կենտրոնացվածության բարձր աստիճան ունեցող շուկաներում` հնարավոր չարաշահումները կանխարգելելու եւ սահմանափակելու նպատակով:

Եւ այսպես, հերթական ուսումնասիրությունը ընդգրկում է 5 ապրանքային շուկա, որոնցից բարձր կենտրոնացվածության աստիճան ունի միայն մեկը: Իսկ ընդհանուր առմամբ, ՏՄՊՊՀ դիտակետում հայտնված բոլոր շուկաներն էլ մրցակցային են:

Մրցակցային իրավիճակը բնական հյութերի շուկայում
«Բնական հյութեր» ապրանքային շուկայում 2011- ին գործունեություն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ադամյում» ընկերությունը` (21,13 % մասնաբաժին), «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը` (16,74 % մասնաբաժին) և «Սիս Նատուրալը» ` (13,47 % մասնաբաժին): Հանձնաժողովի դիտարկմամբ բնական հյութերի շուկայում գերիշխողներ չկան:

ՏՄՊՊՀ-ը վերլուծել է նաև «Երշիկեղենի» շուկայում առկա մրցակցային իրավիճակը

Երշիկեղենի արտադրության և իրացման ոլորտում գործունեություն են իրականացրել 43 տնտեսվարողներ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Մուշ» ընկերությունը` 19,59 % բաժնով, «Աթենք» ընկերությունը` 13,98 % բաժնով, և «Բեկոն Պրոդուկտը» ` 12,50 % մասնաբաժնով: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս շուկայում ևս գերիշխող տնտեսվարողներ չկան, այն ունի կենտրոնացվածության միջին աստիճան:

«Մակարոնեղեն» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները

Այս ոլորտում գործում են 95 տնտեսվարողներ: Առավել խոշորներն են «Էյ-էյ-էֆ-փի-սի» ընկերությունը` 15,8 % , «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզա» ընկերությունը` 9,3 % և «Թալգրիգ» ընկերությունը` 9,2 % մասնաբաժիններով: Այս ապրանքային շուկան ունի կետրոնացվածության ցածր աստիճան:

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև ալկոհոլային խմիչքների 2 նոր շուկաներ, որոնք նախկինում չեն եղել մրցակցային մարմնի տեսադաշտում: Խոսքը գինի և կոնյակ ապրանքային շուկաների մասին է: Այս ոլորտում կատարված նախկին ուսումնասիրությունները ամբողջական պատկերացում չեն տալիս գործող տնտեսվարողների և նրանց իրական ծավալների վերաբերյալ, քանի որ հատկապես վերջին տարիներին տեսանելի են կառուցվածքային էական փոփոխություններ:

Որքանով են մրցակցային «Գինի» և «Կոնյակ» ապրանքային շուկաները

«Գինի» ապրանքային շուկայում ուսումնասիրվել է 41 տնտեսվարողների գործունեությունը: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն 3-ը: Դրանք են. «Պռոշյանի կոնյակի գործարանը»` 22,60 % բաժնով, «Վեդի ալկո» ընկերությունը` 16,68 % բաժնով և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»` 14,22 % մասնաբաժնով: Շուկան ամբողջությամբ մրցակցային է. Գերիշխող տնտեսվարողներ չկան:

Ինչ վերաբերում է տեղական կոնյակի արտադրությանը, ապա Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, այս շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեն 3 գերիշխող ընկերություններ` «Երևանի կոնյակի գործարանը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը:

Եվ այսպես, ՏՄՊՊՀ-ը առավել խիստ վերահսկողություն կիրականացնի գերիշխող տնտեսվարողների գործունեության նկատմամբ, մշտապես կվերահսկվի վերջինների վարքագիծը`կանխելու և բացառելու հնարավոր խոչընդոտներն ու չարաշահումները`ի վնաս սպառողի կամ շուկայում համեմատաբար փոքր ծավալներ ունեցող տնտեսվարողի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում