Անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի` աշխատանքից ազատմանը` «Երկիր»-ը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ իրականում սա ոչ թե Աշոտյան-Զոլյան հակամարտության հանգուցալուծումն Էր, այլ պատճառներն ավելի խորքային են: Մեր աղբյուրները պնդում են, որ ստեղծված իրավիճակի հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, նա լուրջ ծրագրեր ունի՝ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ կապված:
Վարչապետը ցանկանում է ապագայում այս երկու ուսումնական հաստատությունները միավորել, մեղմ ասած՝ Բրյուսովը դարձնել մանկավարժական համալսարանի ենթակայության տակ գտնվող ոչ այդքան «պրիստիժով» հաստատություն»:








































