Monday, 08 06 2026
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին

Լևոն Անանյանը` նորօրյա քարոզչի թիկնոցն ուսերին. մամուլ

«Երկիր»-ը գրում է, որ ապրիլի 16-ին Վանաձոր է այցելել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ում մարզային այցելությունները սովորաբար համընկնում են ՀԳԱ որևէ անդամի հոբելյանի կամ որևէ գրողի նվիրված հոբելյանական միջոցառման հետ:

«Այս անգամ, սակայն, Անանյանի այցը բոլորովին այլ բովանդակություն և նպատակ է ունեցել. ՀԳՄ նախագահը, Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ, Վանաձորի կենտրոնական գրադարանի դահլիճում հավաքված լոռեցի գրողների համար՝ հիմնականում ՀԳՄ անդամներ, նախընտրական քարոզարշավ է անցկացրել:

Անշուշտ, հարկ չկա նշելու՝ ում օգտին: էլ ում օգտին կարող էր քարոզել ստեղծագործական այն միության ղեկավարը, ով ժամանակին, երբ այնքան դրա կարիքը կար, ծպտուն իսկ չհանեց օտարալեզու դպրոցների բացման դեմ. էլ ո՛ւմ օգտին կարող էր քարոզել ՀԳՄ նախագահը, ով իր բոլոր գործողությունները ոչ միայն կառուցում է իշխանահաճո տրամադրությամբ ու տրամաբանությամբ, այլև նորօրյա քարոզչի թիկնոցն ուսերին՝ իբրև առաքյալ հայտնվում է գավառներում, որպեսզի իշխանությունների և իշխող կուսակցության գովքն անի, Էլ ո՛ւմ օգտին կարող էր քարոզել մեկը, ով իր ղեկավարած միությունը տարիներ շարունակ լցրել ու լցնում է ապաշնորհների, գրական միջակությունների նորանոր հարյուրյակներով:

«Իմ նմանները, ովքեր մտահոգ են երկրի բախտով, պատրաստվում են սատարել այն քաղաքական ուժին, որը ղեկավարում է ՀՀ նախագահը: Նախագահի պաշտոնում հաջորդ ընտրություններում ևս ես տեսնում եմ Սերժ Սարգսյանին»,- ելույթում ասել է Լ. Անանյանը: Գրող, ստեղծագործող մարդը, ով ի բնե պետք է ընդդիմադիր լիներ, ընդդիմադիր՝ նույնիսկ ինքն իրեն, իր երեկվա օրվան, երեկվա բառին ու տողին, որ ինքնամերժումի տառապանքով պիտի հարթեր արվեստագետի դժվարին ճանապարհը, այսօր դարձել է իշխանությունների կամակատարը՝ քիչ է, ստանձնել է նաև ուրիշներին այդպիսին դարձնելու պարտականությունը: Եվ ցավալին այն է, որ անանյանական ջանքերն իզուր չեն անցել, քարոզչաժողովի ժամանակ ելույթ են ունեցել լոռեցի գրողներ, ովքեր իրենց նվիրվածության ու հավատարմության խոսքս են հնչեցրել ոչ միայն ՀԳՄ նախագահին, այլև նրա սատարած կուսակցությանը:

Իշխանություններին մոտիկ կանգնելու ջանադրության համար կարելի է հասկանալ և ներել ում ասես, մինչդեռ անըմբռնելի և աններելի է ստեղծագործող մարդու ջանքը` հայտնվել իշխանությունների և իշխանավորների կողքին, դառնալ նրանց գործիքը՝ դրանով իսկ, ավաղ, հերքելով ստեղծագործող մարդ լինելու երանելի շնորհը»,- եզրափակում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում