«ժողովուրդ»-ը գրում է. «2010թ. դեկտեմբերի 31-ին Իջևան քաղաքին կից Գետահովիտ գյուղում տեղակայված զորամասի հսկիչ-անցագրային կետի մոտ վեճի Էին բռնվել նույն զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը և իրենց զինվորական ընկերոջը տեսնել ցանկացող մի քանի երիտասարդներ:
Հրամանատարը զենքի սպառնալիքով իր աշխատասենյակ բերման Էր ենթարկել երիտասարդներին, որտեղ շարունակել Էր ոտնձգություններ կատարել, ինքնաձիգով ահաբեկել նրանց: Վերջիններս Էլ, աշխատասենյակից փախուստի դիմելով, ցած Էին նետվել երկրորդ հարկից:
Դրա հետևանքով 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը ստացել էր գանգուղեղի վնասվածք և «կայուն ծանր» վիճակից այդպես Էլ դուրս չգալով՝ մահացել Էր Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում»,-ապա թերթը հավելում է.
«Ներկայում գնդապետը ձերբակալված Է և պատիժը կրում Է «Սովետաշեն» քրեակատարողական հիմնարկում»:
«ժողովուրդ»-ը մեկուկես տարի անց փորձել է պարզել, թե ինչու Է դատական գործընթացը ձգձգվում, և ինչ վիճակում Է Ենգիբարյանների ընտանիքը:
«Ինձ մոտ Էլ Է մութ մնում, պատճառաբանում են, թե վկաներին են հարցաքննում: Ասացին, եթե ամսի 17-ին դատ չլինի, ամսի 24-ին հաստատ կլինի»,- ասել մահացած Տարոն Ենգիբարյանի հայրը:
«Ամենախիստ պատիժն անգամ չի կարող մեր ցավը մեղմել, սակայն մեղավորը պիտի պատժվի»: Նա նշել է նաև, որ պարբերաբար իրենց Է այցելում նշյալ զորամասի ներկայիս հրամանատար Միհրան Մախսուդյանը. «Հարցնում Է մեր հալը, առաջարկում իր օգնությունը: Մի անգամ Էլ եկավ հաշվապահի հետ, մեզ տվեց գերեզմանի կառուցման համար ՀՀ ՊՆ-ի կողմից փոխանցված 500.000 դրամ գումարը»:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանն Էլ, դատական գործընթացի ձգձգման հետ կապված, ասել է. «Դատը չի ձգձգվում, բնականոն առաջ Է ընթանում: Ամբաստանյալների հարցաքննման փուլում ենք: Հերթական դատական նիստն Էլ կկայանա ապրիլի 20-ին»: Հարկ Է նշել, որ ղարաբաղյան պատերազմի մասնակից գնդապետ Սերգեյ Կարապետյանի անցած ուղին ու ապրած կյանքն անբասիր չեն: Այդ մասին Է վկայում նաև այն, որ Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ նա ծառայել Է, արտաամուսնական կապերից երեխաներ Է ունեցել, սակայն հետագայում չի էլ հետաքրքրվել նրանց ճակատագրով:
Նման երկու որբուկներ ապրում են Նոյեմբերյան քաղաքում, որոնք մոր մահից հետո հայտնվել են սոցիալապես դժվարին վիճակում, սակայն գնդապետը երբեք չի հիշել նրանց մասին և չի օգնել: Գնդապետի մեկ այլ, չափահաս աղջիկն էլ Նոյեմբերյանի սրճարաններից մեկում բարմեն է աշխատում:
Հիշեցնենք նաև, որ Սերգեյ Կարապետյանը նախկինում դատապարտվել է քրեական հոդվածով և կալանքը կրել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բանտերից մեկում»:










































