«Գնալով բորբոքվում են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շուրջ կրքերը. երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից ազատվել է այդ բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Ու որքան էլ Աշոտյանն ու Զոլյանը պնդեն, թե իրենց հակամարտությունը քաղաքական հենք չունի, «ժողովուրդ»-ի աղբյուրները հակառակն են պնդում, ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ այս ամենի մեջ խառն է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մատը:
«Պնդումներ կան, որ Զոլյանին նախարարի դեմ պայքարի մղողն անձամբ Սողոմոնյանն է: Քոչարյանի մամուլի խոսնակ աշխատած տարիներից սկսած մինչև վերջերս Սողոմոնյանը եղել է Բրյուսովի կառավարման խորհրդի նախագահը, նա այժմ էլ դասավանդում է այդ բուհում, պաշտպանում դոկտորական ատենախոսություն: Ձեռքի հետ էլ, փաստորեն, լուրջ ինտրիգներ է հյուսում` խառնելով Զոլյանի և Աշոտյանի հարաբերությունները:
«ժողովուրդ»-ին երեկ չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ ռեկտորից, նա չի պատասխանել հարցերին, իսկ Սողոմոնյանը՝ հեռախոսազանգերին:









































