Հաստատվելու դեպքում վարկածները կուսակցության վարկանիշի վրա կարող են ազդել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը`խոսելով այն մասին, թե ինչքանով խոսակցությունները կարող են անդրադառնալ այս կամ այն կուսակցության վարկանիշի վրա:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա ԲՀԿ վարկանիշի վրա այն, որ քաղաքապետը իր փեսայի սպանության մեջ մեղադրեց ԲՀԿ-ականներին, սոցիոլոգը պատասխանեց՝ շատ չնչին: Ըստ նրա` շատ կարող են ազդել այն դեպքում, երբ ապացուցվի, որ այդ խոսակցությունը ճիշտ է: «Իսկ սրանք վարկածներ են, որոնք չեն կարող ազդել, վարկածներն ինչ-որ մի ժամանակ անց հաստատվում են կամ հերքվում, ուստի դրանք չնչին ազդեցություն կարող են ունենալ, եթե հաստատված չեն»,- նկատեց սոցիոլոգը:








































