Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության և արտգործնախարարները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում` իրավիճակն Աֆղանստանում:
Նշվում է, որ այս քննարկումները նախապատրաստական բնույթ են կրում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կայանալու է մեկ ամսից՝ ամերիկյան Չիկագո քաղաքում: Այդ հավաքի ժամանակ նաև հաստատվելու է մինչև 2014թ.-ի վերջը 130 հազարանոց զորամիավորումն Աֆղանստանից դուրս բերելու ծրագիրը:









































