Ըստ վիճակագրական տվյալների՝ 2010թ. ՀՀ-ում գրանցվել է թունավորման 2,866 դեպք: Արդյունքում 37 մարդ մահացել է և տուժել՝ 3,031 մարդ:
Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ 2012թ. գրանցվել է սննդային թունավորման 8 դեպք: Եղել է մահվան 2 դեպք: Դրանք գրանցվել են Երևանում, Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արարատի մարզերում:
Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի, մարինադի, լեչոյի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով:
Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից խուսափել: Իսկ եթե, այնուամենայնիվ, օգտագործում եք, պետք է ենթարկել ջերմամշակման՝ պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե:








































