Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ Ռուսաստանում պարբերաբար սպանվող հայազգիների և ՀՀ քաղաքացիների հարցը պետք է բարձրացվի համապատասխան մարմինների մակարդակով: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Հանցագործությունները, որոնց հիմքում ընկած են քսենոֆոբիկ երևույթները, բնականաբար, չեն կարող և չպետք է ուշադրությունից դուրս մնան: Իսկ թե ինչո՞ւ նմանօրինակ դեպքերում չի արձագանքում մեր ԱԳՆ-ը, չգիտեմ: Գուցե նրանցից պետք է հարցնել: Ինչ վերաբերում է պետության գործառույթներին, գուցե կարելի է համապատասխան ձևով ներկայացնել խնդիրը, հորդորելով իրականացնել քսենոֆոբիկ բնույթի քարոզչության ու գործողությունների կանխարգելիչ աշխատանքներ»,- ասաց Մարկարովը:







































