Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Նախարարների կաբինետի որոշմամբ Աբու Մուսա կղզին վերածվելու է զբոսաշրջային գոտու: Այս մասին հայտարարել է Իրանի զբոսաշրջության ու մշակութային ժառանգության կազմակերպության ղեկավար Հասան Մուսևին:
Վերջինիս խոսքերով՝ այդ որոշումն ընդունվել է ավելի մեծ քանակությամբ օտարազգի ու տեղի զբոսաշրջիկներ ներգրավելու համար:
Հիշեցնենք, որ Աբու Մուսա, Մեծ և Փոքր Տոմբ կղզիները հանդիսանում են վիճելու առարկա Իրանի ու ԱՄԷ-ի միջև: Օրեր առաջ Աբու Մուսա էր այցելել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ինչից անմիջապես հետո ԱՄԷ-ն Իրանից հետ կանչեց իր դեսպանին:







































