Թել Ավիվի լողափերից մեկում անկախ իր կամքից խմբակային սեքսի վկա դարձած դատախազության աշխատակցուհին չի կարողացել վերջ դնել դրան:
Ինչպես գրում է Haaretz թերթը, դեպքը տեղի է ունեցել Բուգրաշով լողափում մեծ թվով մարդկանց ներկայությամբ: Լողափին կից գտնվող ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդներ՝ մոտ 20 հոգի (որոշ տվյալնեով՝ 50) և մեկ աղջիկ խմբակային սեքսով են զբաղվել:
Թերթը գրում է, որ աղջիկը պարբերաբար դուրս էր գալիս խմբից և հանդիսատեսի աչքի առաջ սեքսով զբաղվում հավաքված երիտասարդների հետ: Ականատեսների վկայությամբ՝ բավական կարճ ժամանակաընթացքում աղջիկը սիրով է զբաղվել առնվազն 6 տղամարդու հետ: Ընդհանուր առմամբ «գործողությունը» շարունակվել է մոտ 5 ժամ: Իրեն կանգնեցնել փորձողներին աղջիկը կոպտորեն պատասխանել է, որ ինքն ազատ կին է, իսկ իր մարմինն իր սեփականությունն է:
Ընդ որում, պարբերականը գրում է, որ խմբակային սեքսի մասնակից տղամարդկանց գործողություններում բռնության ոչ մի նշան չի երևացել: Դա հաստատել է նաև դատախազության աշխատակցուհին, որը նույնպես կատարվածի վկա է դարձել: Սակայն նա պնդում է, որ աղջիկն ակնհայտորեն անմեղսունակ էր:
Կինը նաև հայտարարել է, որ ինքը ոստիկանություն է կանչել, սակայն, նրա խոսքերով, իր զանգից հետո ոստիկաններն այդպես էլ չեն եկել: Մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ իրենց աշխատակիցները դեպքի վայր են ժամանել զանգից երկու րոպե անց, սակայն «ոչինչ չեն հայտնաբերել»:








































