Գվինեա-Բիսսաուում վերջերս հեղաշրջում կատարած զինվորականները համաձայն են իշխանությունը փոխանցել քաղաքացիական իշխանություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության ներկայացուցիչներին:
Սահմանադրական կարգին վերադառնալու կոնկրետ ժամկետ չի հաղորդվում: Զինվորականները պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել:
Ընկերակցության ներկայացուցիչները պահանջել են ազատել քաղաքական բանտարկյալներին, այդ թվում՝ անցյալ շաբաթ ձերբակալված երկրի վարչապետին:
Գվինեայում անկարգությունները սկսվել են ապրիլի սկզբին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մի քանի շաբաթ առաջ: Միջազգային հանրությունը խիստ դատապարտել է այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը: