Պակիստանում բժիշկները պայքարում են նորածին երեխայի կյանքի համար, որը լույս աշխարհ է եկել 6 ոտքով:
Ինչպես հաղորդում է MIGnews-ը, մեկ շաբաթական երեխային տեղափոխել են Կարաչի քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները պատրաստվում են վիրահատել նրան, որով գուցե հնարավոր կլինի փրկել երեքայի կյանքը:
Պակիստանի առողջապահության ազգային ինստիտուտում փորձում են պարզել անոմալ ծնունդի պատճառը: Տարբերակներից մեկի համաձայն՝ դրանք սիամական երկվորյակներ են, որոնցից միայն մեկն է կարողացել լիարժեք զարգանալ: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ պատճառը բարդ գենետիկ մուտացիաներն են, որ հանդիպում են միլիոնից մեկ դեպքում:











































