ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր աբխազ գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից իր քաղաքացիներին Վրաստան չհաճախելու կոչը կապված է եղել անվտանգության խնդրի հետ.
«Բոլորը քաջատեղյակ են, որ Վրաստանում գոյություն ունի օրենսդրական ակտ, ըստ որի՝ Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելած յուրաքանչյուր երկրի քաղաքացի վրացական տարածքում ենթարկվում է քրեական պատասխանատվության մինչև 5 տարի ժամկետով՝ գումարած բավական լուրջ դրամական տուգանքը:
Ռուսաստանի մի շարք քաղաքացիներ արդեն դարձել են այդ անպատիվ օրենսդրական ակտի զոհերը՝ որոշակի ժամանակ անցկացնելով ճաղերի հետևում: Ահա թե ինչով է պայմանավորված մեր հայտարարությունը: Դա իսկապես անվտանգ չէ, և ոմանք արդեն իսկ փորձով համոզվել են, որ իսկապես այդպես է»:









































