Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել արագացնել Սիրիայում միջազգային դիտորդների առաքելության գործունեության ծավալումը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նախարարը նշել է, որ անհրաժեշտ է արագացնել զարգացումները, որպեսզի առաքելությունն ամբողջ ծավալով իրավաբանորեն հաստատվի:
Բացի այդ, նա կրկին ուշադրություն է հրավիրել Սիրիայի իրադարձություններին արտաքին ազդեցությունների վրա: «Կան երկրներ, որոնք շահագրգռված չեն, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ ներկա ջանքերը հաջողությամբ պսակվեն, որոնք փորձում են խորհուրդը փոխարինել ոչ պաշտոնական ֆորմատներով, ինչպիսին է «Սիրիայի բարեկամների խումբը», և մշտապես ընդդիմությանը տրամադրում են համագործակցության չգնալ կառավարության հետ,- ասել է նա:- Դա վիրավորական և անարդյունավետ»:









































