Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Արտոնագրային պատերազմներ. Motorola Mobility-ն հաղթել է Apple-ի դեմ դատը

Գերմանիայի Մանհեյմի շրջանային դատարանը հաստատել է, որ Apple ընկերության iCloud և MobileMe ինտերնետ-ծառայությունները խախտում են Motorola Mobility-ին պատկանող արտոնագրերը: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը՝ հղում անելով SecurityLab-ին: Խոսքն այն տեխնոլոգիայի արտոնագրի մասին է, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով iPhone, iPod и iPad –ի միջոցով տեղեկացնել Apple-ի հաճախորդներին նոր փոստային հաղորդագրությունների մասին:

Դատարանի որոշմամբ՝ Apple-ը պետք է Motorola-ին փոխհատուցում վճարի, որի չափը դեռևս հայտնի չէ: Իսկ քանի դեռ փոխհատուցման չափը հստակեցված չէ, վիճահարույց տեխնոլոգիայի կիրառումը Գերմանիայի տարածքում կասեցվել է:

Motorola Mobility-ն հանդիսանում է Google Android պլատֆորմով բջջային սարքերի խոշոգույն արտադրողներից մեկը: Motorola-ն անցած տարի ամռանն իր արտոնագրային պորտֆելներով գնվեց Google-ի կողմից 12.5 միլիարդ դոլարով: Գործարքը դեռևս ընթացքի մեջ է:

Motorola Mobility-ն լիովին ձեռք բերելու դեպքում, Google-ն իրեն ավելի վստահ կզգա Apple-ի և Microsoft-ի դեմ արտոնագրային պատերազմներում: Վերջիններս պնդում են, որ Android պլատֆորմը ստեղծվել է այլ ընկերության մշակած տեխնոլոգիայի հիման վրա: Apple-ի և Motorola-ի միջև հակասությունները սկսվել էին 2010-ի հոկտեմբերին: Motorola-ն դատական հայց էր ներկայացրել մրցակցի դեմ, որին Apple-ը պատասխանել էր դիմահար հայցով: Կողմերի վիճաբանությունները ծավալվում են տարբեր տեխնոլոգիաների՝ 40 արտոնագրերի շուրջ:

Motorola-ի հայցերում շոշափվում են Apple-ի բոլոր արտադրանքները: 2012-ի հունվարին ԱՄՆ-ի միջազգային առևտրի հանձնաժողովը նախնական որոշում է կայացրել Apple-ի հայցով՝ մրցակցին անմեղ ճանաչելով ընկերության 3 արտոնագրերի խախտման վերաբերյալ առաջադրված մեղադրանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում