Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարությունը դեռ վերջնական որոշում չի ընդունել Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու շուրջ: Այս մասին բանակային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը.
«Իսրայելը որևէ հայտարարություն չի արել Արևմուտքի հետ բանակցությունների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին: Իրանի միջուկային ծրագրի չեզոքացման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերը չեն տալիս ակնկալվող արդյունքները»:
Հիշեցնենք, որ ներկայումս նշվում է, թե Իսրայելը կարող է Իրանին հարվածել մայիսի 23-ին Բաղդադում Իրանի ու «Վեցյակի» միջև կայանալիք բանակցությունների տապալման դեպքում:








































