Հայտնի գրող Ջոան Ռոուլինգը սկսել է աշխատել վաղուց խոստացված հանրագիտարանի վրա, որը նվիրված է լինելու Հարրի Փոթերի աշխարհին: Ռոուլինգը սկսել է գրել նաև «Անսպասելի աշխատանք» սիրավեպը, որը լույս կընծայվի սեպտեմբերի վերջին:
Աշխարհը փրկող երիտասարդ հրաշագործի մասին 7 գրքերի հեղինակը պատրաստվում է ավարտին հասցնել փոթերական թեման, սակայն չի հերքում, որ ապագայում կարող է իր մոտ ցանկություն առաջանալ՝ ստեղծելու 8-րդ մասը: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Հուրախություն Հարրի Փոթերի երկրպագուների, ապագա հանրագիտարանը միակ նորույթը չէ: Ջոան Ռոուլինգը հանրությանը ներկայացրել է Pottermore.com վեբ-կայքը, որտեղ այցելուները կարող են թեմաներ քննարկել, գրքեր պատվիրել և այլն:
Pottermore.com-ի «Հաճախ տրվող հարցեր» բաժնում Ջոանը գրում է, որ հանրագիտարանից ստացվելիք իր հոնորարները պատրաստվում է ուղղել բարեգործությանը:
Ինչ վերաբերում է Հարրի Փոթերի մասին հեղինակի նոր գրքին, այն կլինի սիրավեպ ՝ նախատեսված մեծահասակ ընթերցողի համար: Իրադարձությունները կզարգանան բրիտանական Պեգֆորդ քաղաքում: Գիրքն, ըստ ամենայնի, վաճառքի կհանվի սեպտեմբերի 27-ին:








































