«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ կիրակի օրը մի արտառոց դեպք է տեղի ունեցել «Հայաստան» հանրախանութում:
«Սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը երեկոյան ժամին գինովցած գնացել է հանրախանութ և սկսել գոռգոռալ աշխատակիցների, այդ թվում և հանրախանութի պահակի վրա: Կրքերն այնքան են թեժացել, որ վերջինս պահակին հանել է դուրս ու սկսել ծեծել»:
«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ժամը 20:20-ի սահմաններում հանրախանութի մոտ մեծ վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է նրանով որ պահակը հայտնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
«Նա մինչ այժմ հիվանդանոցում է, սակայն փաստաթղթերում նշված է, թե պահակն Է խմած եղել և փողոցում ինչ-որ մեկի հետ Է վիճել»:










































