Վերջին 7 օրերի ընթացքում Հարավային Եմենում ԱՄՆ անօդաչու ինքնաթիռների և օդային հարձակումների հետևանքով սպանվել է ավելի քան 200 մարդ:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, Եմենի պաշտոնատար անձինք հայտնել են, որ սպանվածներից 180-ը զինվորներ են եղել:
Երկուշաբթի օրը տեղի պաշտոնյաներն ասել են, որ Հարավային Շհաբուա շրջանում Եմենի օդային հարձակումների հետևանքով առնվազն 8 զինվոր է մահացել:
Իսկ կիրակի օրը առնվազն երեք երեխա էին սպանվել դպրոցից տուն գնալու ճանապարհին ռումբի պայթյունի հետևանքով, որն ուղղված էր Եմենի անվտանգության ուժերի դեմ:








































