eBay ինտերնետային աճուրդի վարչությունը դադարեցրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պատկանող Volkswagen Golf ավտոմեքենայի աճուրդը: Berliner Kurier-ի փոխանցմամբ` աճուրդը որոշվել է կանգնեցնել` ելնելով վաճառողի շահերից:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ շատ ինտերնետ օգտատերեր գնման հայտ են ներկայացրել միայն «զավեշտի» համար, իսկ իրականում չեն պատրաստվել գնել այն: Արդյունքում մեքենայի աճուրդային գինը 10 հազար եվրոյից բարձրացել է 130 հազար եվրոյի:
eBay-ի աշխատակիցները զանգահարել են պոտենցիալ գնորդներին և, համոզվելով, որ նրանց մեծ մասը չի պատրաստվում գնել մեքենան, դադարեցրել են աճուրդը: Մեքենայի աճուրդը նախատեսվում է վերսկսել ավելի ուշ՝ սահմանափակ ձևաչափով: Բոլոր պոտենցիալ գնորդները պետք է տրամադրեն իրենց անձնական տվյալները և անձնագրի պատճենը: Վաճառողն ինքն է որոշելու, թե ով կմասնակցի աճուրդին:
Նշենք, որ Անգելա Մերկելն այդ մեքենան ձեռք էր բերել ջարդած վիճակում և ամբողջությամբ վերականգնել էր այն:








































