Սադամ Հուսեյնի ռեժիմի ժամանակ զանգվածային ոչնչացման զենքի վրա աշխատած վերջին գիտնականն էլ բանտից ազատ կարձակվի: Այս մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է արդարադատության փոխնախարար Բուշո Իբրահիմը:
Գիտնականը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական ծառայություն, որտեղ ասվում է, որ ինքն աշխատել է քիմիական զենք ստեղծելու ծրագրի վրա, և իր հետ միասին աշխատել են ևս հազար հոգի:
«Նրանք բոլորն ազատ են արձակվել, կամ էլ թոշակի են գնացել: Միայն ես եմ բանտարկության մեջ գտնվում»,- գրել է գիտնականը:









































