Մեդիայի շուկայի ամերիկացի հետազոտողները որոշել են ուսումնասիրել սոցիալական կայքերի օգտատերերին, ովքեր պարբերաբար մեկնաբանություններին «լայք» են սեղմում: Հետազոտողները փորձել են պարզել, թե ինչպիսի վարք է դա` պասի՞վ, թե՞ «բազմոցին պառկած սոցիալական ակտիվություն»: Այդպիսի օգտատերերի համար արդեն հատուկ տերմին է հորինվել` «սլակտիվիստներ» կամ «ոչ ակտիվ»:
Մասնագետները բաժանվել են երկու խմբի: Նրանց մի մասը կարծում է, որ նման օգտատերերը պասիվ են, իսկ մի մասն էլ գտնում է, որ «լայք» դնել սիրող օգտատերերն օգուտ են տալիս հասարակությանը և կարող են հեշտությամբ փոխել տենդենցները:
Կալիֆոռնիայի խորհրդատվական գործակալության աշխատակիցները կարծում են, որ «սլակտիվիստները» նաև մեծ փողեր են բերում` վարկանիշ ստեղծելով ցանկացած տեղեկատվության, ներառյալ՝ գովազդի մեծ ծավալների համար: Նրանք նաև հասարակության տեղեկացվածության մակարդակն են բարձրացնում:
«Լայքերի» հակառակորդները կարծում են, որ նման «ակտիվիստները» քիչ ուշադրություն են դարձնում իրական կյանքին` փոխելով իրական ակտիվությունն ինտերնետի հետ:








































