ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ ամբողջովին խզել Մեծ Բրիտանիայի հետ իր հարաբերությունները: Նա հավելել է, որ այդ հարցում Իրանն իր քաղաքականությունը կվարի՝ կախված այդ երկրի գործողություններից:
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի խնդրին՝ Սալեհին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մայիսի 23-ին Բաղդադում կայանալիք «միջուկային» բանակցությունների հերթական փուլի ժամանակ լուծել իր միջուկային ծրագրի հետ կապված բոլոր խնդիրները: Ըստ Սալեհիի՝ Իրանը պատրաստ է շատ արագ և պարզ ձևով լուծել բոլոր հարցերը:









































