Բունդեսթագում որոշել են «այլախոհներին» զրկել ելույթ ունենալու իրավունքից: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung պարբերականը:
Գերմանական խորհրդարանում խմբակցության ղեկավարությունն է որոշում` իր անդամներից ով որքան ժամանակում կարող է ելույթ ունենալ քննարկվելիք թեամայով:
Ներկայում, Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական ու Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միության խմբակցությունների առաջնորդները, Ազատ դեմոկրատական կուսակցությունն ու սոցիալ դեմոկրատները ցանկանում են նոր կանոններ մտցնել, համաձայն որոնց` այն պատգամավորները, որոնց կարծիքը տարբերվում է կուսակցության մեծամասնության կարծիքից, մատչում չեն ունենա միկրոֆոնին:
Նորարարությունն առաջարկած ֆրակցիայի ղեկավարության կարծիքով` «այլահոխների» ելույթները խանգարում են խորհրդարանի աշխատանքին:
Նոր փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը բունդեսթագում տեղի կունենա ապրիլի 26-ին:
Բունդեսթագի «շարքային» պատգամավորները քննադատել են այս առաջարկը և սպառնացել բողոքով դիմել Սահմանադրական դատարան:








































