Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Դամասկոսից դուրս են բերվել Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների ընտանիքները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումն իրականացվել է անվտանգության նկատառումներով՝ ընդգծելով, որ Ադրբեջանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով: Նա հավելել է, որ նախկինում Սիրիայում գտնվում էր 50-60 ադրբեջանցի ուսանող, մինչդեռ ներկայիս դրությամբ նրանցից մոտ 30-ը վերադարձել են հայրենիք:
Աբդուլաևի խոսքերով՝ դեսպանատունը մշտական կապի է մեջ է Սիրիայում մնացած ադրբեջանցի ուսանողների հետ:








































