Ստրասբուգում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ ռուսական իշխանությունները 1940 թ. Կատինի մատույցներում գնդակահարված լեհ սպաների ճակատագրի մասին բավականաչափ չեն տեղեկացրել նրանց հարազատներին:
Միևնույն ժամանակ դատարանը հրաժարվել է որոշում կայացնել հայցի մասով, որը պահանջում է ռուսական կողմի կատարած հետաքննությունը անարդյունավետ ճանաչել:
Երկուշաբթի օրը դատարանը որոշում է կայացրել, որ ռուսական իշխանությունների կողմից խախտվել է 3-րդ հոդվածը, սակայն հետո հրաժարվել է ճանաչել 2-րդ հոդվածը: Դրա հետ մեկտեղ, 3-րդ հոդվածի խախտումները ճանաչվել են միայն 10-15 հայցվորների նկատմամբ:









































