Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում գտնվող Իրանի դեսպանատան առջև այսօր անցկացվել է բողոքի ակցիա: Այն կազմակերպել են «Դալգա» երիտասարդական շարժման անդամները:
Մոտ 20 ցուցարարներ հանդես են եկել հակաիրանական կարգախոսներով՝ «Ազատություն մարդկանց», «Մենք ոչնչացրել ենք Ուրմիան, չենք ոչնչացնի Սիրիան», «Ժողովուրդներին ազատություն»: Ակցիայի ժամանակ միջադեպեր չեն գրանցվել:
Նշվում է, որ ավելի վաղ շարժման անդամները բողոքի ակցիա էին անցկացրել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ՝ դժգոհելով այդ երկրի սիրիամետ դիրքորոշումից:









































