Sunday, 07 06 2026
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը

Մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրները կլուծվեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ խորհրդակցություն: Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակվել է մանկատան շրջանավարտնրի բնակարանային ապահովման նոր հայեցակարգ, որով պետությունը պարտավորություն է ստանձնում վերջիններին ապահովել բնակելի տարածքներով:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:

«Հայեցակարգի նպատակն է մանկատան շրջանավարտների համար ստեղծել ապրելու նորմալ պայմաններ, որպեսզի նրանք դառնան մեր երկրի լիիրավ քաղաքացիները, միաժամանակ, իրենց ապագան պայմանավորեն սեփական կարողություններով: Մենք պետք է նրանց տանք բավարար կրթություն և ապահովենք աշխատանքով, որպեսզի վերջիններս իրենց կարողություններով կարողանան ապագայում ձեռք բերել սեփական բնակարաններ: Առաջարկում ենք այս աշխատանքները տանել սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգի ներքո»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ բնակարանային ֆոնդը պետք է լինի մատչելի, հանրակացարանային տիպի և ժամանակավոր:«Երիտասարդների մոտ մշտապես պետք է լինի սեփական աշխատանքով բարեկեցիկ կյանք ունենալու նպատակային շահագրգռվածություն: Այս առումով կարևոր է, որպեսզի սոցիալական բնակարանային ֆոնդը համադրելի չլինի այն բնակարանների հետ, որոնք մարդիկ ձեռք են բերում իրենց սեփական եկամուտների հաշվին: Մարդկանց մոտ պետք է ձգտում չլինի օգտվելու սոցիալական բնակարանային ֆոնդից, հակառակը, նրանք պետք է շահագրգիռ լինեն տեղափոխվել ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու համար հարմարավետ բնակարաններ: Իրենք միշտ պետք է հասկանան, որ ավելի լավին հասնելու համար պետք է աշխատեն և սովորեն: Ամբողջ աշխարհում իրավիճակն այդպիսին է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ երբեք որևէ մեկն այդ սոցիալական բնակարանային ֆոնդից դուրս չի գալու, եթե ամուր կանգնած չլինի իր ոտքերի վրա: Շրջանավարտները լինելու են մշտական մոնիթորինգի ներքո: Վարչապետի խոսքով՝ սոցիալական նոր քաղաքականությամբ պետական լրացուցիչ միջոցներն ուղղվելու են աղքատության պատճառների վերացմանը՝ կրթության հասանելիության ապահովմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
Տեղեկացվել է, որ մանկատան շրջանավարտների համար Երևանի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքում կառուցվում են հանրակացարանային տիպի մի քանի տասնյակ բնակարաններ, որոնցից յուրաքանչյուրում կբնակվեն մանկատան երկուական շրջանավարտներ: Վարչապետը հանձնարարել է առարկայական կերպով ուսումնասիրել յուրաքանչյուր շրջանավարտի խնդիրներն ու հնարավորությունները, կազմել այն շահառուների ցանկը, ովքեր կտեղակայվեն այս սոցիալական բնակարանային ֆոնդում: Նմանատիպ լուծումներ են տրվելու նաև մարզային մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրներին:
Ներկայում «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտների» ծրագրի շահառու է համարվում հանրապետության մանկատների 270 շրջանավարտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում