Օհայո նահանգի Case Western Reserve համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման մեխանիզմը: Փիթեր Սկաչերիի և նրա գործընկերների աշխատանքի արդյունքների մասին տեղեկացնում է medportal.ru-ն՝ վկայակոչելով Science ամսագրում տպագրված հոդվածը:
3 տարվա ընթացքում գիտնականները քարտեզավորել են ԴՆԹ-ի հազարավոր փոքրիկ մասնիկների տեղակայումը: Այդ մասնիկները ունակ են կապվել սպիտակուցների հետ, որոնք կարգավորում են ռիբոնուկլեիկ թթուների սինթեզը: Գիտնականները համեմատել են ԴՆԹ մասնիկները հաստ աղիքի նորմալ և քաղցկեղային բջիջներում և նկատել նոր մասնիկներ, որոնք անջատում և միացնում են գեները՝ առաջացնելով չարորակ գոյացություն:
Այս մասնիկները հետազոտողներն անվանել են VELs: Դրանք գտնվում են ԴՆԹ-ի չկոդավորված հատվածներում և լրացված են գալոտիպերով: VELs մասնիկները հայտնաբերվել են զարգացման տարբեր փուլերում գտնվող ուռուցքների շուրջ:
Գիտնակաները շարունակում են հետազոտությունները՝ հույսով, որ մասնիկների մանրակրկիտ ուսումնասիրությունը թուլ կտա հաստ աղիքի քաղցկեղի դեմ դեղամիջոց ստեղծել:











































