Կիրակի օրը մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ Lufthansa-ն և Air France-ը, մի շարք եվրոպական երկրների օդանավակայաններում հրաժարավել են գրանցել «Բարի գալուստ, Պաղեստին» ակցիայի բոլոր մասնակիցներին,- հաղորդում է Euronews-ը:
«Պարզվում է, որ Իսրայելը փակ երկիր է: Ես չգիտեի»,- ասել է ակտիվիստներից մեկը, երբ իմացել է, որ իր անունը Իսրայելի «անցանկալի հյուրերի» ցուցակում է: Նա հայտնել է, որ բացատրություն է պահանջել, բայց իրեն ոչ մի բան չեն պատասխանել:
Հաղորդվում է, որ ավելի քան 1200 մարդ մեկնում էր Հորդանան գետի Արևմտյան ափ, որպեսզի, ինչպես իրենք էին ասում, օգնեն Բեթղեհեմում միջազգային դպրոցի բացման աշխատանքներին: Հրեական պետության իշխանությունները դա սադրանք են համարել:
«Դա ճիշտ չէ: Նման մեթոդներով, ցավոք, կառուցողական երկխոսության հնարավոր չէ հասնել»,- համոզված է իսրայելական «Շարժում հանուն խաղաղության» ներկայացուցիչ Ռուվան Խազանը:
Իսրայելը նախազգուշացրել է, որ եթե պաղեստինամետ ակտիվիստներից ինչ-որ մեկն այնուամենայնիվ մուտք գործի Սուրբ հող, նրան կարտաքսեն ավիաընկերությունների հաշվին:










































