Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին ներքին գործերի նախարարի, երկրի ռազմական և իրավապահ ընտրանու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի անվտանգության ապահովումն աստվածահաճո գործ է.
«Երկրում ապահովելով հանգստություն ու անվտանգություն՝ դուք բնականաբար կատարում եք աստվածահաճո գործ: Եթե իրավասու մարմինները կարողանում են իրենց գործունեությամբ արժանանալ ժողովրդի վստահությանն ու երախտագիտությանը, ապա նրանք դրանով իսկ կատարում են Ալլահի կամքը:
Երկրի անվտանգության ապահովումն այն անկյունաքարն է, որը նպաստում է երկրի առաջընթացին ու բարօրությանը: Պետք է բոլոր ջանքերը ներդնել պետքական ձևով ապահովելու համար երկրի ներքին անվտանգությունը»:








































