Եգիպտոսի կուսակցությունների առաջնորդները կիրակի հանդիպում են ունեցել երկրի Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար Մուհամմադ Հուսեյն Տանտաուիի հետ, որի ընթացքում վերջինս զգուշացրել է, որ նախքան երկրում նախագահական ընտրությունների անցկացումը պետք է վերջնականապես մշակվի սահմանադրությունը:
Երկրում գործադիր իշխանության լիզորությունները կատարող զինվորական խորհուրդը ավելի վաղ խոստացել էր մինչև հունիսի 30-ը իշխանությունը հանձնել Եգիպտոսի ընտրված նախագահին: Ընտրությունները նախատեսվում են մայիսի 23-24-ը: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, Տանտաուին հայտարարել է, որ եթե մինչև այդ ժամկետը սահմանադրությունը պատրաստ չլինի, ապա ընտրությունները կարող են հետաձգվել:
16 կուսակցությունների ղեկավարներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել կրկին հանձնաժողով կազմել սահմանադրությունը մշակելու համար:








































