Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը խոստովանել է 2011 թ. հուլիսին 77 մարդու սպանությունը, դատարանի առաջ կկանգնի Օսլոյում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Եթե Բրեյվիկին, համաձայն քրեական օրենսգրքի, ճանաչեն անմեղսունակ, նա կուղարկվի հոգեբուժարան, հակառակ պարագայում նրան սպասում է ազատազրկում սովորական բանտում:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկը Օսլոյի կենտրոնում պայթեցրել էր ավտոմեքենա, ինչի հետևանքով սպանվել էր 8 մարդ: Այնուհետև նա ուղևորվել էր Ուտոյա կղզի, որտեղ տեղակայված էր երիտասարդական ճամբարը և կրակ բացել, ինչի հետևանքով կղզում սպանվել էր 69 մարդ:
Հիշեցնենք, որ Բրեյվիկի հոգեբուժական հետազոտությունն ընթացիկ տարվա ապրիլին նրան ճանաչել էր մեղսունակ։











































