ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոլումբիայի Կարտախենա քաղաքում հայտարարել է, որ Իրանի նկատմամբ կարող են սահմանվել նոր պատժամիջոցներ, եթե առաջիկա ամիսներին բեկում չգրանցվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում.
«Մենք հավատում ենք, որ դեռևս բաց է մնում խնդրի դիվանագիտական կարգավորման պատուհանը: Սակայն այդ պատուհանը փակվում է, և Իրանը պետք է շտապի, քանի որ մենք նրան թույլ չենք տա ձգձգել բանակցային գործընթացը: Մենք չենք պատրաստվում բանակցություններ վարել, որ ժամանակն անցնի, իսկ գործընթացը տեղից չշարժվի առաջ»: