«Տիտանիկ»-ի կործանման 100-ամյակի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել: Երեկ կործանված նավի հետ կապված հերթական իրն է վաճառվել ռեկորդային գնով: Նյու Յորքում աճուրդի ժամանակ «Տիտանիկ»-ի գործարկման չօգտագործված տոմսը վաճառվել է 56250 դոլարով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Վաճառվել է նաև «Տիտանիկ»-ից ստացված այն հաղորդագրությունը, որն ուղարկվել էր մեկ այլ խոշոր զբոսանավի` «Օլիմպիկին», և որում տեղեկացվում էր նավի վթարի մասին. «Մենք բախվել ենք սառցաբեկորի»:
Ավելի վաղ Henry Aldridge & Sons ընկերությունը վաճառել էր «Տիտանիկ»-ի կերակրացանկը 76 հազար ֆունտ ստերլինգով:








































