Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն այսօր լքել է Կոլումբիայում ընթացող Համաամերիկյան գագթնաժողովը՝ չսպասելով, որ այն ավարտվի:
Ինչպես հաղորդել են Կոլումբիայի նախագահի վարչակազմում, Քիրշները չի մասնակցել նաև պետությունների ղեկավարների համար նախատեսված հանդիսավոր ճաշին: Արգենտինյան առաջնորդն այսօր ներկա է գտնվել միայն հանդիպման մասնակիցների լուսանկարման արարողությանը, որից հետո ուղևորվել է օդանավակայան և մեկնել Բուենոս Այրես` առանց մեկնաբանելու իր մեկնումի պատճառը:
Ամենահավանական բացատրությունն այն է, որ Համաամերիկյան VI գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ներառված չի լինի Արգենտինային սատարելու կետը` Մեծ Բրիտանիայի հետ տարածքային վեճի առնչությամբ: Չնայած գագաթնաժողովի մասնակիցների մեծամասնությանը Բուենոս Այրեսին սատարելու պատրաստակամություն է հայտնել, ԱՄՆ-ի և Կանադայի պատվիրակություններն արգելափակել էին համապատասխան կետի ներառումը փաստաթղթում:








































