73-ամյա կինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա տանից գտել էր 300.000 ամերիկյան դոլարին համարժեք թղթադրամներ և 4 ֆունտ մարիխուանա:
Daily Mail-ը հաղորդում է, որ ոստիկանությունը Դարլենա Մայեսին ձերբակալել է Օկլահոմայի նրա տանը հետախուզություն անցկացնելուց հետո:
Բացի գումարից ու թմրանյութից, նրանք տիկնոջ տանից նաև երկու ատրճանակ են գտնել:
Իշխանությունները հայտնում են, որ ապշել են, երբ պարզել են, որ քաղաքում թմրանյութերի վաճառքով զբաղվել է տարեց կինը:









































