Սիրիան ողջունում է ՄԱԿ դիտորդների ժամանումը, ովքեր կհետևեն զինադադարն իրականացնելուն։ Այս մասին BBC-ին ասել է նախագահ Բաշար Ասադի մամուլի հարցերով խորհրդական Բութայնա Շաաբանը:
Ինչպես հաղորդել է Սիրիայում ՄԱԿ–ի պատվիրակ Քոֆի Անանի ներկայացուցիչ Ահմեդ Ֆոզին, «երկնագույն սաղավարտների» 5-6 հոգանոց առաջին խումբը Սիրիա կժամանի կիրակի երեկոյան:
Միաժամանակ կառավարական զորքերի և ապստամբների միջև բախումները չեն դադարում:
Իշխանությունները հարձակումների և սպանությունների մեջ մեղադրում են, ինչպես իրենք են ասում, «ահաբեկչական խմբավորումներին», որոնք նպատակ ունեն տապալել Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը, որի շրջանակներում հինգշաբթի օրը ուժի մեջ է մտել հրադադարի համաձայնագիրը:









































