Asus-ի նոր Transformer Pad 300 պլանշետն ապրիլի 22-ից ԱՄՆ-ում վաճառքի կհանվի:
PC World-ը հաղորդում է, որ Transformer Pad-ը կունենա 10.1 դյույմանոց էկրան: Այն կաշխատի Google-ի նոր Android 4.0 օպերացիոն համակարգով, որը հայտնի է Ice Cream Sandwich անունով:
Asus ընկերության խոսնակն ասել է, որ պլանշետի գները հայտնի կլինեն ապրիլի 22-ին: Ընկերությունը էլեկտրոնային նամակով հայտնել է, որ նոր պլանշետը կունենա նոր հատկանիշները, ինչ որ Eee Pad Transformer Prime-ը, բայց առավել էժան կլինի, քան նախորդ պլանշետը:









































