Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնության 34-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Լևանտե» – «Բարսելոնա» հանդիպումը: Երկրի չեպիոնը Բարկերոյի` 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացնելուց հետո զիջում էր մրցակցին, սակայն Լեո Մեսսիի դուբլի շնորհիվ կարողացավ հաղթանակ տոնել:
«Լևանտե» – «Բարսելոնա»՝ 1:2,
1:0 Բարկերո (23’, 11մ), 1:1 Մեսսի (64’), 1:2 Մեսսի (72’, 11մ):
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ռեալ»-ը` 85 միավորով: 81 միավորով երկրորդ հորիզոնականում է «Բարսելոնա»-ն:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում տեղի կունենա «Էլ-Կլասիկոն». «Բարսելոնա»-ն կընդունի «Ռեալ»-ին:
Levante 1-2 Barcelona – All Goals by goalsarena2012-3









































