Սիրիացի ակտիվիստները պնդում են, որ կառավարական զորքերը կրկին հրետանային կրակոցների են ենթարկել Հոմսը` խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնությունը: Այս մասին տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը:
Reuters-ի փոխանցմամբ` սիրիացի իրավապաշտպանները հայտարարել են, որ առավոտից սկսած՝ քաղաքի ուղղությամբ մի րոպեում վեց արկ է նետվում:
Շաբաթ օրը տեղի բնակիչները ևս հաղորդել են, որ քաղաքի երկու թաղամասեր, որոնք գտնվում են զինված ընդդիմության վերահսկողության տակ, ենթարկվել են ռմբակոծության: Նախնական տվյալների համաձայն՝ վիրավորվել է յոթ մարդ:
Սիրիայում մեկ տարուց ավելի է՝ չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ զոհերի թիվը գերազանցել է ինը հազարը: Սիրիական իշխանությունները պնդում են, որ զինված ընդդիմության հետ բախումների հետևանքով զոհվել են 2500 զինծառայողներ և Սիրիայի իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց դեմ գործում են լավ զինված գորհայինները: Իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 3200-ը:









































