Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ընտրարշավի մեկնարկը քաղաքակիրթ էր և մեղմ. սոցիոլոգ

Ընտրարշավի մեկնարկը քաղաքակիրթ էր և մեղմ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանը`դիտարկելով նախընտրական քարոզչության առաջին շաբաթը:

Ըստ նրա` նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը բավականին լավ անցավ: Նա նշեց, որ դա վկայում է այն մասին, որ նորմալ մթնոլորտ է, որը դուրեկան է: «Խիստ ընդհարումներ, ցեխ նետել իրար վրա, այսպիսի ընդհարումներ չկան: Ես կասեի, որ քաղաքական դաշտում նկատում եմ այն, ինչ տնտեսական դաշտում ավելի շուտ է նկատվել: Կարծես թե, սկսվում է նորմալ քաղաքական մրցակցություն ուժերի միջև, ինչից կարող է շահել միայն ընտրողը: Եթե այսպես շարունակվի` շատ լավ կլինի, եթե մենաշնորհները վերանան նաև քաղաքական դաշտում` դրանից միայն շահելու ենք բոլորս»,- մեկնաբանեց Գ. Պողոսյանը:

Համեմատելով նախորդ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը և այս շաբաթը` սոցիոլոգն ասաց, որ դժվար է, որովհետև ուժեր կան, որ մեծ հնարավորություններ ունեն`մեծ հանրահավաքներ են կազմակերպում, իսկ ուրիշները փոքր հանդիպումներ են անցկացնում ակումբներում և տեղերում, որոնք այդքան մասսայական բնույթ չունեն կամ նույնիսկ շատ փոքրաթիվ հանդիպումներ են լինում: «Տեսա, որ «Ժառանգության» հանդիպումներից մեկը շատ փոքրաթիվ էր, բայց դա էական չէ այնքան: Ես կարծում եմ, որ դրականն այն է, որ իրար նկատմամբ իրենք զգուշավոր են և առայժմ վիրավորանքների և մեղադրանքների, սուր քննադատության չեն գնում, որը, միևնույն է, կլինի, ես կարծում եմ անպայման կլինի, բայց առայժմ դա չի նկատվել, կարելի է ասել քաղաքակիրթ սկիզբ էր»,- նկատեց Գ. Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում