Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն այսօր առավոտյան մեկնել է ԱՄՆ և Կոլումբիա՝ պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու նպատակով: ԱՄՆ-ում Բարաքը կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի և Օբամայի վարչակազմի այլ պաշտոնյաների հետ:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Կոլումբիայում Բարաքը կհանդիպի այդ երկրի նախագահի, պաշտպանության նախարարի, արտգործնախարարի և այլ նախարարների հետ: Նա Իսրայել կվերադառնա հինգշաբթի օրը:
Ենթադրվում է, որ Բարաքը իր այցելությունների ընթացքում կխոսի Իրանի հետ բանակցությունների մասին, ինչպես նաև կքննարկի կոորդինացված ռազմավարության հարցը՝ մինչ մայիսին կայանալիք բանակցությունները: