Ոստիկանությունը հաղորդել է, որ այսօր մոտավորապես 150 թալիբ գրոհայիններ` զինված հրացաններով ու նռնակներով, հարձակվել են հյուսիսարևմտյան Պակիստանում գտնվող բանտի վրա և ազատել հարյուրավոր բանտարկյալների, այդ թվում նաև` մի քանի գրոհայինների:
The Wall Street Journal-ի հաղորդմամբ` բանտը գտնվում է Բանու քաղաքում: Ոստիկանության պետ Շաֆիք Խանն ասել է, որ գրոհայինները ազատել են 380 բանտարկյալի, որոնցից 20-ը համարվում են «Թալիբանի շատ վտանգավոր գրոհայիններ»: Նրանցից մեկը` Ադնան Ռաշիդը, մեղադրվում է նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի սպանության մեջ:
«Թալիբան»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ազատել են խմբի 1200 անդամների, սակայն խումբը հայտնի է չափազանցված տվյալներով հայտարարություններ անելու սովորությամբ:








































