Ազատ տնտեսական գոտու առկայությունը չի ազդի տնտեսական աճի ու զարգացման վրա: Այսօր ՏՀՏ լիդերների ֆորումի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի խորհրդական Վաչե Կիրակոսյանը` նշելով, որ այդ առումով ավելի կարևոր միջոցներ կան:
«Մեր ընկերությունների հիմնական խնդիրը ոչ թե հարկերն են, որոնք, իհարկե, բարձր են, այլ վարչարարությունը: Եթե լինի մեխանիզմ, որը կազատի այդ վարչարարությունից, ապա հարկերին սովորել են և բավականին արդյունավետ աշխատում են»,- ասաց Վ. Կիրակոսյանը:
Նշենք, որ ազատ տնտեսական գոտու տարածքում ընկերություններն ազատվում են հարկերից: Միաժամանակ, թե՛ ԵՄ-ում և թե՛ ԱՄՆ-ում սկսել են բացասական վերաբերվել ազատ տնտեսական գոտիներին:









































